ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սերժ Սարգսյանը մի քանի ռակուրսով է մտել խաղի մեջ

Սերժ Սարգսյանը մի քանի ռակուրսով է մտել խաղի մեջ
26.05.2009 | 00:00

“СТРЕЛЯТЬ, ТАК СТРЕЛЯТЬ ВЫСОКО”
Հետաքրքիր մեսիջներ են փոխանակվում պաշտոնական Երևանի և Բաքվի միջև սանկտպետերբուրգյան հանդիպումից վայրկյաններ առաջ:
Փաստորեն, երբ Մեսիչը (Խորվաթիայի նախագահը) այստեղ էր, թե՛ միջազգային, թե՛ հայ հանրությունը մեսիջներ հղեց և ստացավ, որոնց միջոցով կարելի է մի շարք հարցերի պատասխաններ գտնել:
Այսպես, փոխանակված «ուղերձներից» կարելի է եզրակացնել` որևէ առարկայական սպասում պետք չէ ունենալ սանկտպետերբուրգյան առաջիկա հանդիպումից: Եվ դա ոչ այն պատճառով, որ Հայաստանը շարունակում է իր սկսած բավականին խելամիտ մանևրը` ի ժխտումն «բանաձևումի», թե մեկ-երկու ամսվա ընթացքում կստորագրվի Ղարաբաղին առնչվող «ռամըչնի» համաձայնագիրը (միտքն ասվել է անցած հոկտեմբերին): Պայմանագիրը չստորագրվեց նաև Պրահայում: Չի ստորագրվի նաև Սանկտ Պետերբուրգում: Պատճառների մասին` ներքևում, այժմ «ընդհանրականի» մասին:
Եթե մեկ նախադասությամբ բնորոշելու լինենք ՀՀ խիստ «նախաձեռնողական» արտաքաղաքական խաղը, ապա այն, ըստ ամենայնի, «քարտեզագրումը որպես ուղիղ ճանապարհ» բնույթն է կրում:
ա) Մայնդորֆ. ստորագրվեց ոչինչ չասող «ճանապարհային քարտեզ»: Իհարկե, Ադրբեջանը հույս էր փայփայում, թե դա կլինի հենց այն, ինչ իրեն պետք է` ողջ գազը Ռուսաստանին տալու, ՆԱԲՈՒԿՈ-ի անցումը Հայաստանով կանխելու, Հայաստանը մեկընդմիշտ մեկուսացնելու համար: Չստացվեց: Փորձագետները պնդում են` Մայնդորֆում Հայաստանը չգնաց անհիմն զիջումների: Համ էլ կարողացավ չնեղացնել մայր Ռուսաստանին:
բ) Իր գազը Ռուսաստանի «տակ» դնող-հանող Ադրբեջանին հաջորդաբար թվում էր, թե Ռուսաստանը, հրես, փոխադարձաբար իր «տակ» կդնի Ղարաբաղի ազատագրված վեց շրջանները, եթե բանը հասնի Ռուսաստանի «հայրությամբ» հայ-թուրքական սահմանի բացմանը: Հետևեց հաջորդ «ճանապարհային քարտեզը»` Հայաստանի ու Թուրքիայի միջև, ԱՄՆ-ի «հայրությամբ»: Դարձյալ ոչինչ չասող:
Մինչ կանցնենք առաջ, հիշենք, որ «ճանապարհային» չարչրկված այդ քարտեզները իրավաբանորեն առ ոչինչ են, և դիվանագիտական “хороший” տոնից այն կողմ, եթե անգամ շատ էլ զոռեն, անկարող են անցնել: Դրանք, ինչպես ընդունված է ասել, «բեզաբիդնի պրոտոկոլներ» են (և թե ինչո՞ւ «հարյուրեսիմքանիամյա» էն բիձուկը` ՀՅԴ-ն, «չալուկն» առավ ու կոալիցիայից խելապատառ դուրս թռավ, մնաց անհայտ):
3) Հաջորդ «ճանապարհային քարտեզն» ստացանք Պրահայում: Պրահայում Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ պնդել էր. առավոտը` կարգավիճակը, երեկոյան` գուցե և մի քանի տարածքներ:
4) Ամենահետաքրքիրը, սակայն, Սանկտ Պետերբուրգից առաջ տեղի ունեցածն է: Նախ` «պաղ ջուր ածվեց» ոչ միայն «մեր լավ ընկեր» դաշնակցության, այլև բոլոր նրանց գլխին, ովքեր պնդելով պնդում էին` բա չեք ասի, բա չեք իմացել, Թուրքիայի հետ կնքած «քարտեզում» եթե անգամ խոսք չկա սահմանի բացման և ղարաբաղյան խնդրի համագոյակցության մասին, ապա «թուղթն» ստորագրողների մտքում հենց էդ է, որ կա: Թե ինչ գործիքով է պեղվել «հարկավորների» միտքը, մտասացները կիմանան, սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և Անկարայում գտնվող պարոնայք Ֆասյեն ու Մերզլյակովն ասին` չլսենք, չիմանանք, յոլդաշ Թուրքիա, Ղարաբաղի խնդրի լուծումը «խառնես» հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ:
Հասկացաք, չէ՞: ՈՒ որ հասկացաք, մեկնաբանություններն ավելորդ են:
5) Վերջապես հասանք ադրբեջանական քարոզչամեքենային, որն այս անգամ հասել էր ոչ ավել, ոչ պակաս Սիրիա և քարոզում էր: Իսլամական կոնֆերանսի բարձր ամբիոնից, և, ուրեմն, ուղիղ այնտեղից պարոն Մամեդյարովը ձեն տվեց ո՛չ ավել, ո՛չ պակաս... մեծարգո և վսեմաշուք պարոն Ռոբերտ Քոչարյանին (մեղա՜-մեղա՜ , մտքներս ընկավ. դե՛, չէ՜, ո՛չ Արկադի Վարդանյանը. նույն Ալիև-ավագը, որ ասել էր` «Ռոբերտին ես եմ ընդունել կոմունիստական պարտիայի շարքերը». մեղա՜-մեղա՜, իսկ Քոչարյանն ասում էր, թե Գյուլին ոչ մի կերպ չի հրավիրի Հայաստան, զի մի ուրիշ տեսակ հայրենասերն է, հետն էլ իր մերձավորների կողմից հորդորում էր` գաղտնի բանակցել Թուրքիայի հետ, մեղա՜-մեղա՜): Ինչևէ:
Պարզվում է` պարոն Քոչարյանը գաղտնի բանակցել է ոչ միայն թուրքերի հետ, այլև ադրբեջանցիների: Փաստորեն:
Բայց արի ու տես, որ այս «գաղտնիքների» մասին հրապարակում է ոչ այլ ոք, քան ինքը` Ադրբեջանի ԱԳ նախարար, բանակցած Մամեդյարովը (տե՛ս 25.05.09. «Day.az»):
ՈՒ դեռ մեր թերթի հարցազրույցի թանաքը չէր չորացել (ուր մենք, ի դեպ, հարցնում էինք ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին առ այն, որ Սերժ Սարգսյանն իրենցից հետո ղարաբաղյան հարցում այնպիսի իրավիճակ է գտել, որ զարմանքից ապշել է, թե ինչպես կարելի էր ադրբեջանցիների հետ նման պայմանավորվածությունների գնալ, ընդ որում, պարոն Օսկանյանը «չորով» մերժել էր այդ հնարավորությունն ու գովերգելով գովերգել իրենց «վսեխ միլեյե ի բիլեյե» ղարաբաղյան քաղաքականությունը), փաստորեն, երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար, Քոչարյանի հետ բանակցած Մամեդյարովը սևով սպիտակի վրա ասել է. «Խաղաղ բանակցության գործընթացում Հայաստանի նախկին վարչակազմի հետ (Քոչարյանի ղեկավարության շրջանում) մենք հասել էինք ամեն ինչի, սակայն հայաստանյան ներկա վարչակազմի հետ մենք ոչնչի չենք հասել, և ես, որպես բանակցությունները վարող մարդ, ոչնչով չեմ կարող հպարտանալ, թե ինչ-որ հաջողություն ենք արձանագրել գոյություն ունեցող հարցերում»:
«Հետաքրքի՜ր է», կասեր Քոչարյանը: Բայց մինչ հետաքրքրասիրություններս բավարարելը նշենք.
6) Խորվաթիայի նախագահ Մեսիչի կենդանի ներկայությամբ Սերժ Սարգսյանը, առաջ ընկնելով Մամեդյարովից, հարկ էր համարել ասել. Հայաստանը չի կոշտացրել իր դիրքորոշումը, ինչպես կարծում են շատերը, այդ թվում և` ադրբեջանական կողմը. «ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, և եթե բանակցությունների ընթացքում մենք ավելի հստակորեն ենք դնում այդ հարցերը, ակնկալելով պատասխաններ, դա դեռ չի նշանակում, թե մենք կոշտացրել ենք մեր դիրքորոշումները»:
Դու ասացիր:
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ հարցեր կարող էին «ափիբերան» թողնել Սերժ Սարգսյանին, երբ նա, իրոք, այն 4-5-ի թվում էր, ովքեր պետք է որ Քոչարյանի ժամանակ լավ տեղեկացված լինեին (ինչպես պնդում է պարոն Օսկանյանը) ղարաբաղյան բանակցային կարգավորման նրբություններին:
Ասենք կարճ. ինչպես մարտի մեկի, այնպես էլ ղարաբաղյան խնդրի հետ կապված, Քոչարյանը, թերևս, շատ լավ գիտեր, թե ինչ ժառանգություն է թողնում իրենից հետո:
Ի՞նչ պայմանավորվածությունների մասին կարող է խոսք լինել: Դժվար է ասել: Բայց կարելի է մոտավոր «հաշվել»` ելնելով Սերժ Սարգսյանի քայլերից. ա) ղարաբաղյան կողմը վերադարձնել բանակցային սեղանի շուրջ (ըստ ամենայնի` պաշտոնական Բաքվի համար, հասկանալի պատճառներով, շատ ավելի նպատակահարմար և դյուրին է եղել երբեմնի պարտկոմացված մարդու հետ բանակցելը): բ) Ղարաբաղի կարգավիճակի հարցը` հենց սկզբում «ռամըչնիի» մեջ ներառելը (գիտենք, որ ինքնորոշումն ընդամենը իմիտացիոն փրկօղակ էր Քոչարյանին նետված` 98-ի պալատական հեղաշրջումը քողարկելու, «դվա վ օդնոմ»` Ղարաբաղն ու Հայաստանը միասնական ներկայացնելու համար): Իսկ ահա, ոնց երևում է, Սերժ Ազատիչը պինդ է բռնել այդ առանցքից և պահանջում է` խիստ հստակեցնել «սևով սպիտակի» վրա գրված կարգավիճակի հարցը: գ) Տարածքների վերադարձի և խաղաղապահ ուժերին վերաբերող խնդիրներ, որոնք դեռ բարձրաձայն չեն արծարծվում, բայց որ դրանց շուրջ նույնպես կարող են պայմանավորվածություններ լինել, երկմտել պետք չէ:
Եվ ընդհանրապես, վայրկյան իսկ պետք չէ կասկածել, որ Քոչարյանը կգնար երրորդ «սրոկ» պաշտոնավարման, եթե հարկ չլիներ այդ պայմանավորվածությունների դիմաց վճարել, դրանք կյանքի կոչել: Նա, ինչպես երևում է, կարծել-մտածել է, որ մարտի մեկով թուլացած Սերժը կգնա «ստորագրումների»: Որից հետո ինքը կկարողանա հանգիստ վերադառնալ. ստորագրելու դեպքում էլ, չստորագրելու դեպքում էլ:
Ի դեպ, վերջերս «մի պահ» քիչ էր մնացել, որ Քոչարյանն իսկապես «հետ գար». դաշնակները դուրս էին եկել կոալիցիայից, ԲՀԿ-ն ծայրահեղ ակտիվացել էր, Հովիկ Աբրահամյանը սեփական խաղն էր խաղում (առաջ ընկնելով` համաներում հայտարարում բոլորին ու ամենուրեք. հետո նրան Արտաշատում ասվեց` աջ քաշի, կանգնի, «բրատան») և այդպե՜ս շարունակ:
Բայց ոնց տեսնում ենք, Սերժը մի քանի ռակուրսով ու պրակով է մտել այս մեծ խաղի մեջ. “стрелять, так стрелять высоко” տարբերակը հստակ աշխատացնելով: Թվե՞նք: Ոնց կասեք: Գյուլին հրավիրեց ֆուտբոլի, Ռուսաստանով ԱՄՆ-ը մտավ խաղի մեջ, փրկօղակ նետեց Օբամային, հրաժարվեց ՆԱՏՕ-ի զորավարժություններից, Իրան մեկնեց, Նալբանդյանին ուղարկեց Բրյուսել... այսինքն` «հետ-առաջ, առաջ-հետ» տակտիկան կիրառեց ու դեռ կկիրառի:
Ինչն էլ մինչ այս պահն աշխատում է դեռ անխափան:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2752

Մեկնաբանություններ